Մաթեմատիկական ճամբար Արատեսում

Ապրիլի 14-ին ես իմ ընկերների հետ գնացել էի Արատես ու մեր հետ եկել էին ֆլեշմոբ հաղթողները։ Որ գնում էինք Արատես, ճանապարհին  ձյուն էր գալիս։ Հասնելուն պես մեր իրերը դասավորեցինք, հետո ձնագնդի  խաղացինք։ Ավելի ուշ հաց կերանք ու հանգստացանք։  Երեկոյան խաղացինք, գիշերն էլ մի քիչ խաղացինք, հետո նոր քնեցինք։ 2-րդ օրը նախավարժանք արեցինք,  հաց կերանք, փայտ հավաքեցրնք երեկոյան խարույկի համար, հետ նորից տարբբեր խաղեր խաղացինք: Հետո ընկեր Դանիելի հետ ֆուտբոլի պարապմունք արեցինք  ու  նորից հաց կերանք։ Երեկոյան մեզ մոտ  մաթեմատիկական մրցույթ էր, տարբեր խնդիրներ լուծեցինք։  3-րդ օրը  առավոտյան հաց կերանք, երգեցինք, սենյակները հավաքեցինք, իրերը տեղավորեցինք։ Երեկոյան ժամը 4-ի մոտերը արդեն հասել էինք դպրոց։

Թողնել մեկնաբանություն