Ամփոփում

Նկարագրել Բագրատունյաց թագավորության վերականգնման նախադրյալները:
Տնտեսապես և ռազմականապես զորացող հայ նախարարներն անկախության էին ձգտում։ Նրանք էլ գլխավորում էին հայկական պատականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը, բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին։

Համեմատել Աշոտ Երկաթի և Գագիկ Առաջին թագավորների գործունեությունը:
Ա.ներքին քաղաքականությունը
Բ.Արտաքին քաղաքականությունը
Գ.Գնահատել գործունեությունը
Աշոտ երկաթ օրոք քաղաքը ծաղկում էր, Աշոտ երկաթը ավելի շատ ուշադրություն էր դարձնում ներքին քաղաքականությանը, բայց նաև ուշադրություն էր դարձնում նաև արտաքին քաղաքականությանը։ Գագիկ առաջինը ավելի շատ ուշադրություն էր դարձնում արտաքին քաղաքականությանը, քանի, որ նրա օրոք տեղի ունեցան բավականին մեծ ճակատամարտեր։ Գագիկ առաջինի օրոք ավարտվեց Անիի հոյակերտ Մայրի տաժարի Կաթողիկեի կառուցումը։
Երկուսն էլ շատ լավ գործունեություն են վարել։
3. Համեմատել և գնահատել Խոսրովանույշ և Կատրամիդե թագուհիների գործունեությունը:
Կատրանդե թագուհու հովանավորությամբ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։
Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, Հաղպատավանքը։
Նրանք երկուսն էլ վարել են շատ լավ քաղաքականությունը ստեղծելով տաժարներ և վանքեր։
4.Ինչով է քաղաքը տարբերվում մայրաքաղաքից: Բագրատունիների ժամանակաշրջանում ինչ մայրաքաղաքներ են եղել: Քաղաքը խոշոր բնակավայր՝ վարչական, արդյունաբերական, առևտրական և մշակութային կենտրոն է։ Իսկ մայրաքաղաքը պետության գլխավոր քաղաքն է, որտեղ գտնվում են կառավարությունն ու կառավարական մարմինները։

  1. Լրացնել ժամանակագրությունը.

885-890թթ-Աշոտ Ա-ի գահակալությունը։

890-914թթ-Սմբատ Ա-ի գահակալություն։

914-928թթ-Աշոտ Բ երկաթի գահակալություն։

928-953թթ-Աբասի գահակալությունը։

953-977թթ-Աշոտ Գ Ողորմածի գահակալությունը։

977-990թթ-Սմբատ Բ Տիեզերակալի գահակալությունը։

990-1020թթ-Գագիգ Ա-ի գահակալություն։

1042-1045թթ-Գագիգ Բ-ի գահակալությունը։

893թ -Սմբատը բարեկամական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։

921թ-Արաբների պարտությունը Սևանի չակատամարտում։

948թ-Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք։

961թ-Անին հռչակվեց մայրաքաղաք։

908-1021թթ-Վասպուրականի թագավորությունը։

978-1113թթ-Տաշիր Ձորագետի (Լոռու) թագավորությունը։

987-1170թթ-Սյունիքի թագավորություն։

1044թ-Գագիկ II հոգևոր և աշխարհիկ իշխանների հորդորներով մեկնեց Կ․Պոլիս, նրան աքսորեցին Կիլիկիա, Բյուզանդասեր իշխանները Անիի դարպասները բացեցին Բյուզանդացիների առջև։

6.Բագրատունյաց թագավորության անկման պատճաները
Բագրատունյաց թագավորության թուլացման պատճառը եղավ Գագիկ 1-ի որդիների միջև պայքարը և երկիր մասնատվելը երկու եղբայրների միջև։

  1. Մի քանի նախադասությամբ ամփոփել Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը:

Թողնել մեկնաբանություն